Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մեկնարկել է 2013թ. մորուքների առաջնությունը, որին մասնակցում են 20 երկրի կարկառուն մորուքավորներ։
The Guardian-ը տեղեկացնում է, որ շուրջ 200 մրցակիցներ համեմատելու են իրենց դեմքի մազածածկույթը 4 հիմնական և 18 ենթաանվանակարգերում, այդ թվում՝ բեղեր, մորուք, բաքեր և գերժամանակակից սանրվածքներով մորուքներ։




























