Մինչեւ Ամանոր եւ Սուրբ ծնունդ մնում է մոտ երկու ամիս, իսկ նախաձեռնող մարդիկ արդեն նվերներ են նախապարաստում իրենց հարազատների համար: Մարկետոլոգներն արդեն պարզել են, որ այս տարվա ամենացանկալի նվերներն են լինելու գերնոր սարքավորումները:
Ինտերնետ-պորտալները դեռահասների եւ մեծահասակների շրջանում զանգվածային հարցումներ են իրականացնում, որպեսզի կողմնորոշվեն, թե ինչ նվեր են նրանք ակնկալում ստանալ այս նոր տարուն:
Այսպես՝ Ebates օնլայն-խանութների ցանցը հարցում է անցկացրել դեռահասների շրջանում, որի արդյունքում պարզվել է, որ հարցվածների մեկ-երրորդը կցանկանար որպես նվեր ստանալ iPhone 5s սմարթֆոնը, մինչդեռ հարցվածների ընդամենը 12 տոկոսն է նշնել նոր Samsung Galaxy-ի անունը: Այս մասին հաղորդում է «ԵվրոՍՄԻ»-ն:
Հարցման արդյունքում պարզվել է, որ ցանկալի նվերների շարքում է նաեւ նոր iPad Air-ը: Փորձագետները նշում են, որ ամերիկացի դեռահասներին ավելի լավ է նվիրել պլաստիկ կորպուսով iPhone 5s, քանի լիարժեքը:





























