Հայազգի Քնարիկ Մուրադյանը Լիբանանի շախմատի չեմպիոն է հռչակվել, հայտնում է Լիբանանի հայ համայնքի «Ազդակ» օրաթերթը։
Քնարիկը միջազգային կարգի վարպետ է։
Երկրորդ տեղը նվաճել է նրա քույրը։
Միաժամանակ, արագ շախմատի պատանեկան մրցաշարում չեմպիոններ են դարձել Կարեն Խալոյանը, Կառլո Դարբինյանը եւ Գրակ Գելեպոզյանը։
Հայ մասնակիցներից մի քանիսն էլ արժանացել են արծաթե եւ բրոնզե մեդալների։




























