Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սահակյանը մարտի 30-ին հրամանագիր է ստորագրել բարեգործական նշանակալի գործունեության համար Հայկական միացյալ հիմնադրամի նախագահ, «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանին «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրելու մասին:




























