Սպիտակ արջերի բազմացումը ակամայից կապված է մի շարք բարդությունների հետ: Կենդանաբանական այգու աշխատակիցները կցանկանային իմանալ, հղի է էգ արջը, թե ոչ, որպեսզի էլ ավելի ուշադիր լինեն նրա առողջության նկատմամբ՝ տեղավորել հատուկ վանդակում, վերահսկող տեսախցիկներ տեղադրել:
Այժմ ԱՄՆ-ի կենդանաբանական այգու աշխատակիցները արջի հղիության իրենց թեստն ունեն՝ Էլվիս մականվամբ երկամյա բիգլ տեսակի շունը, որը հազադեպ է սխալվում:Միտքը՝ վարժեցնել շանը, որպեսզի արտաթորանքի հոտով որոշի սպիտակ արջի հղիությունը, ծագել է Օհայո նահանգի Ցինցինաթի քաղաքի համալսարանի աշխատակցուհի Էրին Քերրիի մոտ: Արջերի անալիզներում պարունակվում են հատուկ պրոտեիններ, որոնք շունը հոտառությամբ կարող է ճանաչել: Քերին օգնության է դիմել Քանզասում շների վարժեցման կենտրոնի սեփականատեր Մեթ Սքոգենին:
Սքոգենը մեկ տարվա ընթացքում շանը վարժեցնում էր, որից հետո բարեհաջող հանձնել էր քննությունը. Մի քանի տարրաների շարքում ընտրել է հղի շան արտաթորանքը, հաղորդում է Geo.ru-ն:Էլվիսի օգնությունը նախատեսվում է օգտագործել ԱՄՆ-ի բոլոր կենդանաբանական այգիներում, քանի որ նա սխալվում է 100 դեպքից միայն երեքում, իսկ թեստն անցավ է. պարզապես աշխատակիցները բերում են արջի արտաթորանքը: Աշխատանքից հետո բիգլը ուտելիքի տեսքով պարգեւ է ստանում ու խաղում է ռետինե իր սիրելի խաղալիքով:Սա գիտության մեջ առաջին դեպքը չէ, երբ օգտվում են շան հոտառությունից: Ճապոնիայում լաբրադորը կարող է որոշել ուղիղ աղիքի քաղցկեղը, իսկ որոշ շներ հիվանդի բերանի հոտի հոտառությամբ կարող են որոշել թոքերի քաղցկեղը:





























