Մարտի 28-ին Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում տեղի ունեցավ սամբոյի Հայաստանի կանանց և աղջիկների առաջնությունը` մասնակցությամբ 47 մարզուհիների, տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան։

Հայաստանի չեմպիոնուհիներ դարձան.

Կանանց մրցումներում` Ռուզաննա Սարգսյանը, Նարինե Բարսեղյանը, Աննա Մովսիսյանը, Աննա Նուբարյանը, Լուսինե Սողոմոնյանը, Լիլիթ Պողոսյանը, Գայանե Խաչատրյանը։

Աղջիկների մրցումներում` Քնարիկ Ստամբուլցյանը, Էմմա Բագիրյանը, Լիլիթ Հախվերդյանը, Նարինե Պողոսյանը, Ասյա Լալազարյանը, Ժաննա Քոչարյանը, Սոնյա Հարությունյանը։