Ադրբեջանական «Գանուն» հրատարակչությունում լույս է տեսել երիտասարդ գրող Նիջաթ Դադաշովի «Ավրորա» կանգառը» վեպը: Ֆանտաստիկ վեպում պատմվում է ադրբեջանցի զինվորական Նուրանի ու հայուհի Զառայի սիրո պատմության մասին, ովքեր հրաշքով 2012թ.-ից հայտնվել են 70-ական թվականներում:
Ինչպես ինքը գրողը հայտնել է Vesti.Az-ին, նա փորձել է նկարագրել երկու երիտասարդների սիրո պատմություն, որը հին Բաքվում շատ սովորական էր ընկալվում, ու իր վեպին որեւէ քաղաքական գունավորում չի տվել: «Խոսքը բացառապես երկու տարբեր աշխարհների, մշակույթների հանդիպման մասին է»,- ընդգծել է նա: Ն. Դադաշովն առավելապես հայտնի է որպես սցենարիստ ու հանդիսանում է Ադրբեջանի կինեմատոգրաֆիստների միության «Ենի նեֆես» մրցանակի դափնեկիր:
Հիշեցնենք, որ նախկինում հայերի ու ադրբեջանցիների մասին գրելու փորձն Ադրբեջանում մեծ սկանդալի պատճառ էր դարձել: Անցյալ տարի դեկտեմբերին «Ժողովուրդների բարեկամություն» ամսագրում հրապարակված «Քարե երազներ» վեպը, որի հեղինակը Ակրամ Այլիսլին է, ծայրահեղ բացասական արձագանքստացավ հասարակության տարբերշերտերի կողմից: Ակրամ Այլիսլին Ադրբեջանում հետանդումների ենթարկվեց: Ադրբեջանական կեղծ հայրենասերների դժգոհությունը պայմանավորված է կարեկացական երանգներով, ինչպես որ ներկայացվել են հայերը: Նրան զրկեցին «ժողովրդական գրողի» կոչումից ու նախագահական թոշակից: Բանը հասել էր նրան, որ գրողի կտրած ականջների դիմաց պարգեւատրում էր նշանակվել:




























