Արթիկ քաղաքի Շահումյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում, նոյեմբերի 8-ին, ժամը 19.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 56-ամյա տղամարդու:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը տուժողին տեղափոխել է հիվանդանոց եւ ներկայացել բաժին:

Կատարվում է քննություն: