Նոյեմբերի 8-ին, ժամը 07.25-ին, մի հիմնարկության աշխատակցից ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ է ստացվել, որ իրենց տարածքում տեղադրված բանկոմատից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ոստիկանները պարզել են, որ նոյեմբերի 7-ի ժամը 23.00-ից մինչեւ նոյեմբերի 8-ի ժամը 06.30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելով Գրիբոյեդովի փողոցի թիվ 25 հասցեում գտնվող բանկոմատը` փորձել են գումար գողանալ:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ բանկոմատից գողության փորձը կատարել են 32-ամյա Արսեն Կ.-ն եւ 27-ամյա Ռաֆայել Մ.-ն:

Արսեն Կ.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ նրա հանցակից Ռաֆայել Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է նախաքննություն: