Ինդոնեզիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել, 9 մարդ վիրավորվել է:

«Մի-17» ուղղաթիռում, նախնական տվյալներով, եղել է 21 մարդ, այդ թվում զինվորականներ եւ աշխատավորներ: Աղետը տեղի է ունեցել Կալիմանտան կղզու ջունգլիներում, երբ ուղղաթիռը վայրէջք է գնացել:

Հաղորդվում է, որ ուղղաթիռի շարժիչում անսարքություններ են եղել , այն ընկել է եւ այրվել: Տուժածները ուժեղ այրվածքներ են ստացել, հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ 2012-ի հոկտեմբերին Ինդոնեզիայի Պապուա նահանգում աղետի էր ենթարկվել Մի-8 ուղղաթիռը, որի հետեւանքով երկու ռուս օդաչուները եւ 25 ուղեւորները թեթեւ վնասվածքներ էին ստացել:

Թռիչքից անմիջապես հետո ուղղաթիռը ցած էր ընկել: