Սաուդյան Արաբիան ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամակցություն է պահանջել այն բանից հետո, երբ վերջերս հրաժարավեց ոչ մշտական անդամակցությունից, շաբաթ օրը հաղորդել է Al Arabia հեռուստաալիքը:
Այս տարի հոկտեմբերին Սաուդյան Արաբիան առաջին անգամ Գլխավոր Ասամբլեաայի կողմից ընտրվեց ԱԽ անդամ պետություն 2014-2015թթ.-ին, որից հետո նրա կառավարությունը հայտարարեց իր տեղից հրաժարվելու մասին՝ համարելով, որ կազմակերպության ներսում բարեփոխումներն ինչպես հարկն է չեն անցկացվում ու նրա աշխատանքը ծայրահեղ անարդյունավետ է, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
ՄԱԿ մշտական անդամակցության մասին պահանջը հնչեցրել է ՄԱԿ-ում Սաուդյան Արաբիայի դեսպան Աբդալա ալ-Մոուլիմին, ով նշել է, որ Անվտանգության խորհրդի ներկայացուցիչները չեն կարող հաղթահարել Մերձավոր Արեւելքում առկա խնդիրները: Պաշտոնյան նաեւ քննադատել է ՄԱԿ ԱԽ որոշումների ընդունման համակարգը՝ հինգ հիմնական անդամ-պետությունների վետո իրավունքի պատճառով: Այն բանից հետո, երբ Էր-Ռիյադը հրաժարվեց ՄԱԿ Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամակցությունից, տեղը զբաղեցրեց Հորդանանը, ավելի վաղ հայտնում էր Associated Press գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին:





























