Ի պաշտպանություն Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների ակցիայից հետո ոստիկանները ակտիվիստ Մհեր Ավետիսյանի գրպանը ստուգել եւ դանակ հայտնաբերել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Երբ հարցրեցին Մհերը անձամբ ներկայացրեց: Ասացին, որ սառը զենք է եւ վերցրեցին փորձաքննության:
Մհերը ակտիվիստ է եւ ակտիվիստական կոլեկցիայի մեջ նաեւ դանակ է մտնում: Ես Մհերի հետ գնացի ոստիկանություն եւ նրան բերման ենթարկելու արձանագրություն կազմվեց»,- պատմեց Արթուր Սաքունցը եւ ավելացրեց, որ Մհերը իր հետ ոստիկանությունից դուրս եկավ եւ այս պահին դեռ կարգավիճակ չու: Արթուր Սաքունցը նաեւ նշեց, որ Մհերը բարձրագույն կրթությամբ երիտասարդ է եւ ցանկացածի մոտ էլ կարող էր դանակ լինել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























