FIFA-ն այսօր՝ մարտի 31-ին հրապարակել է ֆուտբոլի ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը, որտեղ Հայաստանի հավաքականը կրկին ետընթաց է արձանագրել: Հայաստանի հավաքականը նախորդ ամսվա համեմատ ետ է գնացել 3 կետով եւ հանգրվանել է106-րդ հորիզոնականում:

Ետընթաց, սակայն 1 կետով, արձանագրել է Ադրբեջանի հավաքականը, որը 110-րդն է, Վրաստանի հավաքականը 118-րդն է (6 կետով առաջընթաց է արձանագրել): 6 կետով առաջընթաց է գրանցել նաեւ Թուրքիայի հավաքականը (35-րդ հորիզոնական), իսկ Ռուսաստանի հավաքականը 12-րդն է:

FIFA-ի աղյուսակի առաջատարը Իսպանիան է, որին հաջորդում են Բրազիլիան, Նիդեռլանդները, Պորտուգալիան, Իտալիան, Գերմանիան, Անգլիան, Ֆրանսիան, Արգենտինան եւ Խորվաթիան: