Բելգիայի Անտվերպեն քաղաքում նոյեմբերի 11-ի գիշերը տեղի է ունեցել քիմիկատների արտահոսք: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հայտնում է, որ միջադեպի հետեւանքով տուժել է 21 մարդ: Բոլորին տեղափոխել են հիվանդանոց:
Վնասակար նյութերով արկղը տեղափոխող երկու աշխատողների վիճակը ծանր է գնահատվում: Միջադեպից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչները հայտարարել են, որ այն վտանգ չի ներկայացնում շրջակա միջավայրի համար:





























