Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, նոյեմբերի 10-ին, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից բերման են ենթարկել 31-ամյա Անդրանիկ Ի.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա փետրվարի 6-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:




























