Հայաստանի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, նոյեմբերի 9-ին, Մոսկվա-Երեւան չվերթի ինքնաթիռով ՀՀ են տեղափոխել 34-ամյա Վանիկ Շ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2005 թ. հունվարի 19-ից ոստիկանության Գավառի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:




























