Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում սպանվել է ահաբեկչական «Հաքքանի» խմբավորման առաջնորդներից մեկը, հաղորդում է BBc-ն: Հանցագործի ինքնությունը չի նշվում, այլ տեղեկություններ դեռ չկան:

Ինչպես նշում է RBK-ն, աֆղանական «Հաքքանի» խմբավորումը սերտ առնչություն ունի «Թալիբան» շարժման հետ եւ պարտիզանական պատերազմ է վարում տարածաշրջանում կառավարության եւ ՆԱՏՕ-ի ուժերի դեմ:

Խմբավորման ղեկավարը  Ջալալուդդին Հաքքանին է եւ նրա որդիները՝ Սիրահուդդինը եւ Բադարուդդինը:  Խմբավորւմը տեղակայված է Պակիստանի հետ սահմանային հատվածներում: Որոշ լուրերի համաձայն՝ խմբավորման ակունքներում կանգնած է Պակիստանի իշխանությունը: