Հայաստանի ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, հանդիպել է աշխատանքային այցով Հայաստանի ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ եւ քննարկել ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքներին վերաբերող` նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:
Քnնարկվել է նաեւ Երեւանում ՀԱՊԿ ակադեմիայի գործունեության ծավալմանը վերաբերող անելիքները, ինչպես նաեւ ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման հետ կապված խնդիրները:
Կողմերը պայմանավորվել են շարունակել ՀԱՊԿ շրջանակներում կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված փոխգործակցությունը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























