Թուրքիայում, 1942 թվականի նոյեմբերի 11-ին, խորհրդարանի կողմից ընդունվեց ունեցվածքի հարկման տխրահռչակ օրենքը, որով օրինական դարձավ ոչ մուսուլմաններից կատարվող պետական թալանը։

Ֆաշիստական Գերմանիայի հետ սերտ կապերի մեջ գտնվող Թուրքիան պատրաստվում էր մտնել պատերազմի մեջ եւ բյուջեի ծախսերը ապահովելու համար մտցրեց ռասիստական հարկման օրենք, որով ոչ մուսուլմանները դարձան գլխավոր զոհերը։

Ըստ ընդունված օրենքի, Ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերը պետք է վճարեին 232 տոկոս հարկ, հրեաները՝ 179, հույները՝ 156, իսկ թուրք մուսուլմանները՝ 4,93 տոկոս հարկ։

Այս օրենքով ապահովեց թուրքական բուրժուազիայի վերելքն ի հաշիվ պետականորեն թալանվող եւ երկրից հեռացող ոչ մուսուլմանների։

Արթուր Հակոբյան