Սոթք - Քարվաճառ ավտոճանապարհին, այսօր՝ նոյեմբերի 11-ի առավոտյան, ավտոմեքենաներ են արգելափակվել ցեխակույտի մեջ, ինչից առաջացել է խցանում. անհարաժեշտ է օգնություն:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ՝ ամենագնացով եւ ԼՂՀ «Հանրապետական ՃՇՇ»-ի աշխատակիցները հատուկ տեխնիկայով:

Հրշեջ-փրկարարները ՃՇՇ աշխատակիցների հետ համատեղ երթեւեկելի հատված են դուրս բերել 22 ավտոմեքենա:

Դեպքի վայրում հերթապահություն են իրականացրել ԼՂՀ ոստիկանության ճանապարհատրանսպորտային ծառայության աշխատակիցները: