Ծիտիկները, խաչիկները եւ գծիկները ճիշտ դրեք, որպեսզի հետո հաշվիչ հանձնաժողովին չդիմեք։ Այդպիսի հորդորով այսօր՝ նոյեմբերի 11-ին ԱԺ նիստի ընթացքում հանդես եկավ ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։
Նա նշեց, որ Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում նշանակվելու քվեարկությունը կկայանան վաղը՝ նոյեմբերի 12-ին, եւ կոչ արեց պատգամավորներին ուշադիր լինել քվեարկելիս. «Ծիտիկները, խաչիկները եւ գծիկները» ճիշտ դրեք»։
Հիշեցնենք, որ խորհրդարանում Գլխավոր դատախազի պաշտոնում Գեւորգ Կոստանյանի թեկնածության քվեարկությունից հետո, մի շարք ընդդիմադիր պատգամավորներ հայտարարում էին, որ դեմ են քվեարկել, սակայն, սխալ տեղում են դրել «խաչիկներն ու գծիկները»։ Օրինակ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը հայտարարեց, որ իր դրած «ծիտիկը» անհասկանալի ճակատագրի է արժանացել։




























