Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի Մաքսային միությունը երկու տարվա աշխատանքից հետո ցույց է տվել իր արդյունավետությունը, հայտարարել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ նշելով, որ «մաքսային եռյակը» վստահորեն շարժվում է դեպի Եվրասիական տնտեսական միության ստեղծում:

«Մենք ստեղծել ենք Մաքսային միություն՝ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Երկու տարի տեւած աշխատանքից հետո այն ցույց է տվել իր արդյունավետությունը»,- Նազարբաեւը հայտնել է լրագրողներին՝ ամփոփելով Ռուսաստանի ու Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության, երկու երկրների նախագահների մասնակցությամբ 10-րդ համաժողովի արդյունքները:

«Մենք վստահորեն շարժվում ենք դեպի Եվրոպական տնտեսական միության ստեղծում, այսինքն հետխորհրդային միջավայրում ինտեգրացման բարձրագույն մակարդակին: Ցանկանում ենք ապացուցել արդյունավետությունը, իրավահավասարությունը, շահավետությունը բոլոր պետությունների համար»,- նշել է ղազախ առաջնորդը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը հաղորդում է, որ Ռուսաստանի ու Ղազախստանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Նուրսուլթան Նազարբաեւը նոյեմբերի 11-ին Ռուսաստանի ու Ղազախստանի միջտարածաշրջանային համագործակցության Տասներորդ համաժողովի արդյունքներով կնքել են հուշագիր երկու երկների միջեւ 21-րդ դարում բարիդրացիական հարաբերությունների ու համագործկցության մասին: