«Բնակարանային» չլուծված հարցի հետ կախված սթրեսը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու իմուն համակարգի վրա ու անգամ անդրադառնա ԴՆԹ-ի վրա: Նման եզրակացության են հանգել Քարնեգի-Մելոնի համալսարանի գիտնականները:

Մասնագետները հետազոտություն են անցկացրել տարբեր տարիքի 152 հոգու մասնակցությամբ, որոնց շրջանում հարցում են անցկացրել բնակարանի առկայության վերաբերյալ ու այնուհետ բժշկական ստուգում են անցկացրել: Պարզվել է, որ չլուծված «բնակարանային» հարցի դեպքում արյան անալիզը վկայում էր նվազեցված նորմալ ցուցանիշների մասին: Իսկ առհասարակ բնակարանի բացակայությունը էլ ավելի էր վնասում, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Հետազոտողները պարզել են, որ այն կամավորները, ովքեր բնակարանային խնդիրներ ունեին, թույլ իմուն համակարգ ունեն: Արդյունքում նրանք հաճախ էին հարբուխով հիվանդանում:

Հետաքրքիր է, որ ֆինանսական դժվարություններն, ինչպես նաեւ ավել քաշն ու վատ սովորույթները չէին ազդում տելոմերների վրա: