Փրկարար ծառայությունը նոյեմբերի 11-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացել, որ Երեւան-Աշտարակ ավտոճանապարհին` Սասունիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել վթար:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում Երեւան-Աշտարակ ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում «Միկ-Շին» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի 183 LV 61 պետհամարանիշի բեռնատարը դուրս է եկել երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել. տուժածներ չկան, վարորդը դեպքի վայրում չէր: