Հայաստանում ոչ առեւտրային կազմակերպություններին առաջարկում են մեղմացնել ԱԱՀ վճարման ընթացակարգ: Համապատասխան փոփոխությունները «ԱԱՀ մասին» օրենքում առաջարկել է կատարել ՀՀԿ-ական պատգամավոր Մարտին Սարգսյանը:
Ներկայումս ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն, չեն կարող գրավոր հայտարարություն տալ, որ ԱԱհ վճարողներ են: Արդյունքում մինչ ԱԱՀ շեմը գերազանցելը, բիզնեսին վճարովի ծառայություններ կատուցելիս այդ կազմակերպություններից գումար է գանձվում առանց ԱԱՀ-ի: Միեւնույն ժամանակ, եթե այդ կազմակերպությունները ծառայություններ են մատուցումկառավարության հրահանգների կամ այլ ակտերի հիման վրա, որոնք ԱԱՀ վճարում են նախատեսում, խախտվում է «ԱԱՀ մասին» օրենքը: Դա բարդացնում է ե այդ կազմակերպությունների, թե նրանց գործընկերների աշխատանքը:
Օրինագիծը նախատեսում է ոչ առեւտրային կազմակերպությունները, որոնք ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունք ունեն, գրանցել որպես ԱԱՀ վճարող եւ վերացնել բարդությունները:




























