Ուկրաինայի արդյունաբերողների եւ գործարարների միությունն ու Ուկրաինայի արհմիությունների ֆեդերացիան Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչին խնդրում են հանդիպում կազմակերպել՝ Ռուսաստանի հետ առեւտրային հարաբերությունների վատթարացման կապակցությամբ:

Այս մասին ասված է ՈՒՆԻԱՆ-ին փոխանցված նամակներում, որոնք Յանուկովիչին գրվել են Ուկրաինայի արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ Անատոլի Կինախի եւ ու Ուկրաինայի արհմիությունների ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուլիկի անունից:

«ՌԴ-ի հետ մեքենաշինական արտադրության մատակարարման սերտիֆիկատների դադարեցման հետ կապված՝ կանգնում են այնպիսի ձեռնարկություններ, ինչպիսիք են «Ազովմաշը», Ստախանովի վագոնաշինական գործարանը, «Դնեպրովագոնմաշ»-ը, Կրյուկովի  վագոնաշինական գործարանը: Համանման խնդիրներ են ծագում հրուշակեղենի արտադրության ոլորտում (Վինիացա, Մարիուպոլ եւ այլն Мариуполь):

Կանգնեցվել են քիմիական արդյունաբերության որոշ ձեռնարկություններ:

Մեքենաշինության ոլորտում անկումը 2013թ. հունվար-սեպտեմբերին կազմել է 13,6%, քիմիական արդյունաբերությունում՝ 19,6%», - ասված է նամակում:

Ըստ վերոնշյալ կազմակերպությունների՝ անհրաժեշտ է հնարավորինս արագ ակտիվացնել կառավարության ու բիզնեսի համատեղ գործունեությունը՝ իրական ռիսկերը վեր հանելու, ինչպես նաեւ տնտեսության վրա այդ ռիսկերի բացասական ազդեցությունը նվազեցնելու մեխանիզմներ ներդնելու համար: