ՀԱՀ-ում խոշոր ավտովթարի արդյունքում զոհվել է առնվազն 26 մարդ, 11 հոգի վիրավորվել է: Վթարը ուղեւորատար ավտոբուսի ու բեռնատարի բախման արդյունք է:

Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հանդիպակաց ընթացող բեռնատարը դուրս է եկել իր գծից՝ փորձելով շրջանցել ճամփեզրին կայանված տրանսպորտային միջոցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով AFP-ն:

Տուժողներին տեղափոխել եմ մոտակա հիվանդանոց: