Դրեզդենի տեխնիկական համալսարանը սխալմամբ հեռացրել է դասախոսներին եւ դուրս թողել բոլոր ուսանողներին: Ծանուցումներն ընդհանուր առմամբ ուղարկվել է 40 հազարից ավելի էլեկտրոնային հասցեների:
Դրանցում հաղորդվում էր, որ 12 օրվա ընթացքում հասցեատերերը կհեռացվել համալսարանական բազայից, իսկ բուհի առցանց ծառայությունների հետ աշխատանքի համար տրամադրված գրանցման անունները արգելափակվել էին:
Նամակներ էին ստացել նաեւ վարձերը պարտաճանաչ վճարող ուսանողները:
Նամակների զանգվածային բնույթը թույլ է տվել կասկածել, որ ամենի մեղավորը տեխնիկական սխալն է, գրում է Spiegel-ը:
Այս վարկածը հաստատվել է 10 ժամ անց: Բուհը բոլորից ներողություն է հայցել: Թյուրիմացության պատճառ է դարձել ծրագրային խափանումը: Ըստ բուհի ներկայացուցիչների՝ սխալը մարդկային գործոնի հետեւանքով է եղել. Ծրագրավորողներից մեկը սխալ քայլ է կատարել:
Դրեզդենի տեխնիկական համալսարանը Դրեզդենի եւ Սաքսոնիայի խոշորագույն կրթական հաստատություններից է: Ուսանողների թվով այն Գերմանիայի տեխնիկական բուհերի մեջ առաջատարն է:





























