Վարդան Պետրոսյանը  մեծատաղանդ, տաղանդավոր տղա է: Այս մասին այսօր` նոյեմբերի 12-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը:

Նրա խոսքով, ինքը Վարդան Պետրոսյանով հպարտացել է, որ մեր ազգը ունի այդքան տաղանդավոր երիտասարդ: «Բայց միաժամանակ երկու ընտանիքի սյունը վերացավ: Պետք է վերջապես սթափվե՞նք, թե՞ չէ: Էտ անտեր խմիչքից պետք է ազատվե՞նք, թե՞ ոչ, չափորոշիչները պետք է հասկանա՞նք, թե՞ չէ»:

Դիտարկմանը, թե Վարդան Պետրոսյանը սթափ է եղել ու արագությունը չի գերազանցել, Մինասյանը պատասխանել է. «Եթե սթափ է եղել կամ քսան կմ արագությամբ է վարել, գնաց- սպանեց, հա՞: Ըստ երեւույթին մեր արգելքները չեն աշխատում:  Հիվանդացել ենք»:

Խոսելով դերասանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքից, պատգամավորն ասաց. «Նա մեր ժողովրդի լավագույն զավակներից, տաղանդներից մեկն է: Ինձ  եւ իմ ազգին պատիվ բերող անձանցից մեկը եւ շատ եմ ափսոսում, շատ: Բայց մյուս կողմից ափսոսում եմ այդ երկու անչափահաս տղաների համար: Բոլորս պետք է սթափվենք»:

Մինասյանը նշեց, որ հարակությունը այդ երեւույթի նկատամբ պարսավանք ունի: «Եթե մենք հիմա միտված ենք Վարդան Պետրոսյանին «պադդերժկա» անենք, ճիշտ բան չենք անում: Ես շատ եմ ցանկանում, որ Վարդան Պետրոսյանը մեղավոր չլիներ, բայց դա իմ ցանկությամբ չէ: Ինքը իր հոգում գիտի՝ ինչ է եղել: Ժամանակները փոխվել են, արագությունները փոխվել են եւ արագության ընթացքում կարող են մարդիկ զոհվել եւ ընտանիքներ դժբախտանան»,- ասաց ԱԺ պատգամավորը: