Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 12-ին աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, հայկական երկու հանրապետությունների պաշտպանության նախարարների եւ զինված ուժերի բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչների հետ Սերժ Սարգսյանը կայցելի պաշտպանության բանակի մի շարք զորամասեր, կծանոթանա զինված ուժերի մարտական պատրաստությանն ու բանակաշինության ընթացիկ աշխատանքներին: