Հայաստանի Ազգային ժողովում մեկնարկել է քաղտնի քվեարկություն՝ կապված Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնի հետ: Այդ պաշտոնում առաջադրվել է Իշխան Զաքարյանի թեկնածությունը: Քվեարկությունը տեղի կտեւի մինչեւ 13:00-ը:

Ընդգծենք, որ ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նախօրեին հայտարարել է, որ իր գլխավորած խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ իրենք մտադաիր են դեմ քվեարկել Զաքարյանի թեկնածությանը: ՀԱԿ խմբակցությունը եւս չի մասնակցի քվեարկությանը: ՕԵԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու առաջադրված թեկնածությանը:

ԱԺ-ում թվաքանակով երկրորդ խմբակցությունը՝ ԲՀԿ-ն, եւս կողմ է քվեարկելու Զաքարյանի թեկնածությանը: Ինչպես եւ սպասվում էր ՀՀԿ խմբակցության ղեկավարը հայտարարել էր, որ հարյուր տոկոսով սատարելու են Իշխան Զաքարյանի թեկնածությանը: