Նոյեմբերի 6-ին Կոմայգուց տրանվեստիտներին եւ մարմնավաճառներին վտարելու պահանջով կազմակերպված ստորագրահավաքին միացել է 3000 մարդ։ Այս մասին լրագրողներին նոյեմբերի 12-ին ասաց «Մենք» երիտասարդական շարժման փոխնախագահ Սեւան Աղաջանյանը։

Ստորագրությունները նամակով կազմակերպությունը նույն օրը հանձնել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին, բայց դեռ պատասխան չի ստացել։

Սեւան Աղաջանյանը պատմեց, որ ծանոթացել է Կոմայգու պահակի հետ, որը պատմել է, որ տրանսվեստիտ մարմնավաճառների դեմ հնարավոր չէ պայքարել. «Երբ մարդիկ գալիս են, իրանց փորձում են լարել, մարմնավաճառները ոստիկանություն են կանչում, ոստիկաններն են լարողներին են լարում»,- պատմել է պահակը։

Պահակը նաեւ նշել է, որ այգու կարուսելները աշխատող են, անմխիթար վճակում չեն, բայց, չգիտես ինչու, կողպված են։  Փոքրիկների համար համերգներ ու միռոցառումներ այստեղ վաղուց  չեն անցկացվում։

Պահակի խոսքով՝ այգին վարձակալվել է Տավուշի մարզպետի եղբոր՝ Ղուլարյան Աշոտի եւ ոմն Ղուլամյան Ղեւոնդի կողմից։

Սեւան Աղաջանյանը ընդգծեց, որ իրենց պայքարը փոքրամասնությունների դեմ չէ։ Նրա խոսքով՝ այգու ամեն թփի տակ ներարկիչներ ու պահպանակներ են։

«Ինչ ուզում են, թող անեն, բայց ոչ այդ այգում եւ այլ հասարակական վայրերում։ Մենք պաշտպանում ենք երեխաների իրավունքները»-  ասաց Սեւան Աղաջանյանը՝ նշելով, որ տրանսվեստիտ մարմնավաճառների երեկոյան հավաքատեղին «Հաղթանակ» կամրջի տակ է։

Սեւան Աղաջանյանը նշեց, որ իրենք մտադիր են ակցիաներ կազմակերպել՝ այգին բարեկարգելու եւ միասեռական մարմնավաճառներին վտարելու համար։