Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանի նշանակվելու քվեարկություն ժամանակ ԱԺ-ում գրանցվեց միջադեպ. Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանն ու ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը լեզվակռվի բռնվեցին։ Երկուստեք հնչում էր «իմ հետ դու-ով մի խոսիր» արտահայտությունը, բավականին բարձր տոնայնությամբ։

Լրագորղների հետ զրույցում, քվեարկությունից հետո Հրանտ Բագրատյանը պարզաբանեց միջադեպը հետեւյալ կերպ. «Դու-ով ա խոսում, անպատվում ա, տհաճ ա»։

Հարցին, թե ինչու է մասնակցում քվեարկությանը, չէ որ ՀԱԿ-ը հայտարարել է, որ բոյկոտելու է քվեարկությունը, Բագրատյանն ասաց. «Ինչ կապ ունի ինձ հետ ՀԱԿ-ը։ Այս պահին ես որոշել եմ ինքս հանդես գալ այնպես, ինչպես որոշել եմ հանդես գալ։ Ես սովոր չեմ քվեարկությունից հետո ասել, թե ինչպես եմ քվեարկել, դա համարում եմ ոչ ճիշտ։ Նրանք ովքեր գիտեն՝ ոնց եմ քվեարկում, գիտեն՝ ոնց եմ քվեարկել»։

Հարցին, թե հույս ունի, որ Իշխան Զաքարյանը կրկին ընտրվելով վերահսկիչ պալատի նախագահ, բացահայտումներ կանի, թե՝ ոչ, ասաց. «Ես շատ գիտեմ։ Ինչ-որ մտածում էի, քվեարկեցի»: