Տաքսիստներին խոստացած բարեփոխումը ուշանում է: Այս մասին նոյեմբերի 12-ին ի պատասխան NEWS.am-ի թղթակցի հարցի հայտարարել է «Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանը:  Ըստ նրա՝ տաքսիստների լիցենզավորման հեշտացված տարբերակը դեռ ուժի մեջ չի մտել, թեեւ խոստացվել էր ապրիլի 1-ից:

Տրանսպորտի նախարարության Լիցենզավորման գործակալության պետի տեղակալ Արայիկ Ստեփանյանը նշել է, որ Կառավարությանն առընթեր Օրենսդրության  կարգավորման ազգային կենտրոնի մշակած օրինագծի համաձայն՝  տաքսիստների համար պետական տուրքերը եւ ֆիքսված վճարը կմիավորվեն եւ կկազմեն ամսական 12 հազար դրամ երեւանում եւ 4 հազար դրամ՝ հեռավոր բնակավայրերում: Կիսամյակի համար ընդհանուր գումարը կկազմի  34 հազար դրամ, մեկ տարվանը՝ 120 հազար դրամ:

Նախագիծն արդեն արժանացել է կառավարության հավանությանը եւ այժմ ԱԺ քննարկմանն է ներկայացվել: Նշենք, որ, այնուամենայնիվ, նախագիծը 7 ամիս ուշացել է: