Հայաստանի երեք դպրոցների թիմերը միացել են «Թեսթ-դրայվ Ուրալի դաշնայինում» ծրագրի 350 մասնակիցների թվում հայտնվելու իրավունքի համար մրցավազքին:
NEWS.am-ին Ուրալի դաշնային համալսարանից հայտնել են, որ ամբողջ թափով ընթանում է ծրագրի կայքում «թեստ-դրայվերների» նյութերի տեղակայումը եւ առցանց քվեարկությունը:
Հայաստանից գրանցված են երեք դպրոցների թիմեր՝ Երեւանի № 97 դպրոց, Վաղարշապատի Մ. Խորենացու անվան № 10 դպրոց եւ Արմավիրի Ռ. Եղոյանի № 1 դպրոց:
Այս շաբաթ կազմակերպիչները մեծ ակտիվություն են ակնկալում www.testdrive.urfu.ru կայքում, քանի որ ուրբաթ օրը մասնակիցներն ընտրական փուլում իրենց դրսեւորելու վերջին հնարավորությունը կունենան:
Հիշեցնենք, ծրագրի այս տարվա առանձնահատկությունը ընդլայնված աշխարհագրություն է: Ռուսաստանցիներից բացի, Ռուսաստանի առաջատար բուհում երկու օր անցկացնելու հնարավորություն են ստացել Ղազախստանի, Հայաստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի եւ Ուզբեկստանի 10 եւ 11-րդ դասարանցիների աշակերտները:





























