Վրաստանում զանգվածային ստուգումներ են սկսվել՝ հիմնվելով Ադրբեջանից անչափահաս աղջիկների մարմնավաճառության մեջ ներգրավելու փաստերի վերաբերյալ հաղորդագրությունների վրա: Ադրբեջանցի աղջիկներին հիմնականում շահագործել են Բաթումիում ու այլ հանգստավայրերում: Այս մասին գրում է virtualaz.org-ը՝ վկայակոչելով Ժնեւյան ճգնաժամային կենտրոնի ղեկավար Մեթանետ Ազիզովային:
Հաղորդվում է ադրբեջանցի տասնյակ անչափահասների ձերբակալության մասին: Ազիզովան հայտարարել է, որ կալանքից վախեցող թեթեւաբարո հարյուրավոր աղջիկները հեշտությամբ մեկնում են Թուրքիա:





























