Մոսկվայում վիրավորվել է Միգրանտների ֆեդերացիայի առաջնորդներից մեկը: Ֆեդերացիայի նախագահ Մուհամադ Ամին Մաջմուդերը հաղորդել է, որ Մաիս Կուրբանովը ուսի հրաձգային վնասվածք է ստացել ու շատ արյուն կորցրել, սակայն նրա կյանքին վտանգ չի սպառնում:
Մաջմուդերը «Ինտերֆաքսին» պատմել է, որ Կուրբանովի վրա հարձակվել են նոյեմբերի 11-ի երեկոյան, երբ նա տուն էր գնում: Տան մոտ նրան են սպասել երեք երիտասարդներ եւ մեկ աղջիկ, որն էլ հենց կրակել է նրա ուղղությամբ:





























