Սիրիայում ստեղծված իրավիճակն, անշուշտ, ամերիկյան նախաձեռնությունների հետեւանք է, նոյեմբերի 12-ին հայտարարել է «Նորավանք» գիտակրթական կենտրոնի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Ըստ նրա՝ Սիրիայում պատերազմ է, ոչ թե քաղաքացիական, այլ՝ իսկական, որտեղ կողմերից մեկը երկրի օրինական կառավարությունն է: Ըստ քաղաքագետի համոզման՝ Սիրիայում պատերազմ է հրահրվել, որը հանգեցրել է ահավոր կորուստների: «Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ ԱՄՆ-ի նախագահն այժմ բավականին նպատակահարմար մոտեցում է դրսեւորում այդ խնդրի կապակցությամբ, եւ կարծես թե խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար որոշակի հնարավորություններ գոյություն ունեն՝ թեեւ դա շատ բարդ խնդիր է», - ընդգծել է Գագիկ Հարությունյանը:





























