Հայկական կողմը դեռեւս տեղեկություն չունի Վրաստանի հետ սահմանին ՀՀ քաղաքացի կնոջ (նորածնի հետ) ձերբակալման մասին, որի մոտ, իբր, թմրանյութեր են հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ նոյեմբերի 6-ին հայ-վրացական սահմանին, իբր, ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի Մ. Ա.-ն: www.apsny.ge-ի տեղեկություններով՝ «Սադախլո» սահմանային անցակետում ձերբակալվել է Հայաստանից Վրաստան ժամանած Մ. Ա.-ն՝ նորածնի հետ: Խուզարկության ընթացքում երեխայի տաբատի գրպանից թմրանյութ է հայտնաբերվել, ենթադրաբար՝ մարիխուանա: Թմրանյութեր եղել են նաեւ կնոջ բաճկոնի գրպանում:

Թմրանյութերի ընդհանուր քաշը 51 գրամ է: