Հայաստանը ղարաբաղյան հարցը կլուծի միայն երկրում արմատական բարեփոխումների միջոցով: Այսօր նման կարծիք է հայտնել ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ օրինագիծը, ոը ներկայացրել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:
Նա ընդգծել է, որ ՀԱԿ-ը ԼՂՀ անկախության ճանաչման հետեւողական կողմնակիցն է: Միեւնույն ժամանակ խմբակցությունը կարծում է, որ միակողմանի ճանաչումը վաղաժամ է մի շարք պատճառներով: «Այդ քայլը ոչ միայն չի նպաստի Ղարաբաղի ճանաչմանը, այլեւ Հայաստանին կկանգնեցնի միջազգային շրջափակման սպառնաիքի առաջ եւ կավելացնի ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը: Դե ֆակտո երկիրը անկախանում է այն ժամանակ, երբ ունի բավականաչափ բնակչություն ու բնական ռեսուրսներ:
Այդ պատճառով Ղարաբաղի ճանաչմանը պետք է հասնել ոչ թե թղթի վրա, այլ բնակավայրերը բնակեցննելով եւ Ղարաբաղի տնտեսական հզորությունն ավելացնելով: Ղարաբաղի անկախացման ուղին Հայաստանում արմատական բարեփոխումներ իրականացնելու մեջ է»,-ասել է Զուրաբյանը՝ հավելելով, որ խմբակցությունը չի մասնակցի քվեարկությանը:





























