ՀՅ Դաշնակցությունը խորհրդարանի արտահերթ նիստ կպահանջի՝ կապված Հայաստանում կենսաթոշակային բարեփոխման հետ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին են հաղորդել ՀՅ Դաշնակցություն խմբակցությունից: «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» օրենքի մի շարք դրույթներ ենթադրվում է հետաձգել մինչեւ 2015- 2016թթ: Մինչդեռ ներկայիս դրությամբ այն ուժի մեջ է մտնելու 2014-ի հունվարի մեկից:

Օրինագծի տակ արդեն ստորագրել է մոտ քսան պատգամավոր: Պաշտոնապես դրանք պետք է ներկայացվեն վաղը, իսկ արտահերթ նիստը ծրագրվում է հրավիրել հինգշաբթի:

Հենց նոր նախաձեռնությանը մասնակցելու մասին հայտարարել է ընդդիմադիր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: