Ուզբեկստանի նախագահի ավագ դուստր Գուլնարա Քարիմովան հասարակայնացրել է տեղական ուժայինների դեմ ուղղված նյութերի հերթական չափաբաժինը, որոնց հետ ունեցած հակասությունն արդեն անդրադարձել է բիզնեսի ու հոր հետ հարաբերությունների վրա: Այս անգամ թիրախը Նախագահի անվտանգության ծառայությունն(ՆԱԾ) է, որի աշխատակիցներին նա մեղադրել է աշխատանքի ժամանակ «սանձարձակության», «հարբեցողության» ու «օրգիաների» մեջ:

Քարիմովան անվանել է հստակ ազգանուններ, մասնավորապես, ՆԱԾ ղեկավարի նախկին տեղակալ գնդապետ Բոտիր Ումարովին:

Ինչպես Twitter-ում նշում է Քարիմովան, հատուկ ծառայությունների աշխատակիցները «իրենք են պատասխան տալու իրենց թույլ տված սանձարձակության համար՝ փաստերով ապացուցված հարբեցողության, ենթականերին ծեծի ենթարկելու, օրգիաների եւ այլնի համար»: Միաժամանակ Քարիմովան անհանգստանում է, որ ձերբակալությունները կարող են անդրադառնալ իրեն հարազատ մարդկանց վրա. «Այժմ սովորականի պես  պատմություն կհնարեն, ճաղերի ետեւում կհայտնվեն ինձ հարազատ մարդիկ»:

Ամենից բացի Քարիմովան Ումարոբին մեղադրել է ձեռներեցների վրա ճնշում գործադրելու մեջ: «Երբ ինչ-որ մեկն իր բողոքն է արտահայտում, ճնշումը միայն ավելանում է»,- մեկ այլ թվիթում գրում է նա:

«Ճնշումներից» հանգստանալու համար, նրա խոսքով, ուժայինները մեկնում են Ռիգա: «Այնտեղ տունն ու անշարժ գույքը լիցքաթափում են, իսկ խաղատանը մեկ ժամում 300 հազարն ուղղակի չարաճճիություն է»,- իր մերկացումները շարունակում է ուզբեկ առաջնորդի դուստրը, հաղորդում է Central Asian News-ը: