Պետական բուհերը խոչընդոտում են սոցիալապես անապահով ուսանողներին կրթաթոշակներ տրամադրելու ծրագրին: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 12-ին, խորհրդարանում հայտարարել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

«ԲՀԿ առաջնորդ  Գագիկ Ծառուկյանն արդեն երկար ժամանակ իրականացնում է այդ ծրագիրը: Նրա գլխավորած հիմնադրամը դիմել է պետական բուհեր՝ խնդրելով տեղեկություններ տալ անապահով ուսանողների մասին, որոնց համար կարելի է վճարել ուսման վարձը, սակայն պետական բուհերը հայտարարում են, որ այդպիսի ուսանողներ իրենք չունեն»,-ասել է Էնֆիաջյանը:
Այս հարցը, հավելել է նա, կքննարկվի կլոր սեղանի շուրջ, որը մոտ օրերս կկազմակերպի ԲՀԿ-ն: