Շիրակի մարզում 44-ամյա Հռիփսիմե Բ.-ն դաժանաբար է վարվել 9-ամյա դստեր հետ: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 44-ամյա Հռիփսիմե Բ.-ն իր անչափահաս դստեր՝ 9-ամյա Օֆելյա Բ.-ի նկատմամբ դաստիարակելու պարտականությունները ոչ պատշաճ է կատարել, որը զուգորդվել է վերջինիս նկատմամբ դաժան վերաբերմունքով: Քրեական գործ է հարուցվել 170 հոդվածի 2-րդ մասով (երեխային դաստիրակելու պարտականությունը չկատարելը, որը զուգորդվել է անչափահասի նկատմամբ դաժան վերաբերմունքով): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 100-200-պատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 3 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու մասին ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել նոյեմբերի 12-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























