Սեւանա լճում խեղդված 41-ամյա Կորյուն Պողոսյանը խեցգետնի որսով էր զբաղվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ծովագյուղի գյուղապետ Վահրամ Գեւորգյանը: Նրա խոսքով՝ Կորյունն ամուսնացած էր, բնակվում էր Սեւան քաղաքում:
«Սովորականի նման գնացել են խեցգետնի որսի: Որսի վայրը ափից մի 200 մետր է հեռու: Հավանաբար ոտքը կպել է ցանցին, ընկել է: Ընկերը փորձել է փրկել, բայց չի ստացվել»,- պատմեց գյուղապետը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սեւանա լճում նոյեմբերի 12-ին խեղդվել է 41-ամյա Կորյուն Պողոսյան: Այս մասին NEWS.am-ին փոխանցել էին փրկարարները: Կորյուն Պողոսյանի կյանքը չի հաջողվել փրկել, բայց նրա ընկերոջ` 36-ամյա Վարուժան Յազարյան հաջողվել է փրկել:




























