Հայաստանի խորհրդարանը կդիտարկի Եվրոպական բանկի կողմից 7 մլն դոլար արժողությամբ վերակառուցման ու զարգացման վարկային համաձայնագիրը:
Փաստաթուղթը ներկայացնելիս Հայաստանի ֆինանսների փոխնախարար Սուրեն Քարայանը հաղորդել է, որ համաձայնագիրը բաղկացած է 7 մլն արժողությամբ EBRD վարկից, Եվրոպական ներդրողական բանկի (EIB) կողմից 7 մլն դոլար արժողությամբ վարկային համաձայնությունից ու Եվրոպական հարեւանության ներդրողական գործիքի շրջանակնեորւմ 7 մլն դոլարի չափով գրանտից:
Նրա խոսքով՝ չեխական խորհրդատվական ընկերությունն արդեն անցկացրել է աշխատանիք տեխնիկական, նախապաշտպանակամ սոցիալական ու մի շարք այլ բաղկացուցիչ մասերի հետազոտություն:
Ծրագիրը նախատեսում է 30 նոր բակային պոմպակայանների կառուցում, մոտ 150կմ ջրատար ցանցի վերանորոգում, 22 անհատական միացումների փոխարինում: Նախատեսվում է փոխարինել նաեւ 35 հազար անհատական ջրաչափ սարքեր: «Համակարգում ջրի կորուստը կնվազի մոտ 30 տոկոսով, կկրճատվի ջրամատակարարման ժամանակ էլեկտրաէներգիայի ծախսվը»,- հայտարարել է Քարայանը:
Վարկը տրամադրվում է 15 տարով՝ արտոնյալ երեքամյա ժամանակահատվածով, տարեկան Libor + 1% վեցամսյա դրույքով:





























