Վենեսուեալայում Daka խանութների ցանցի կողմից էլեկտրոնիկայի եւ կենցաղային տեխնիկայի մասշտաբային վաճառքից հետո, երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ բարձր գների դեմ պետք է պայքարել նաեւ երկրի այլ խանութներում, հաղորդում է USA Today-ը:
Մադուրոյի խոսքով՝ էլեկտրոնիկայի վաճառքն ընդամենը սառցաբեկորի երեւացող մասն է եւ դա տարածվելու է նաեւ մյուս խանութների վրա, որոնք չեն հետեւի ցուցումներին եւ չեն իջեցնի գները, հաղորդում է Polit.ru-ն:
Նոյեմբերի 10-ին, Մադուրոն բանակի ստորաբաժանումներին հրամայել է գրավել Daka խանութների ցանցը, որպեսզի դրանցում գտնվողն ապրանքները վաճառի 5, երբեմն նույնիսկ 10 անգամ ցածր գներով:
Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ առեւտրային ցանցի խանութներում հրմշտոց է սկսվել, որոշ խանութներում լուրջ անկարգություններ են տեղի ունեցել, գնորդները ջարդել են ցուցափեղկերը, գողացել ապրանքը, հաղորդում է 36.on.ru-ն:
Նշենք, որ Daka-ն Վենեսուելայում կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող առեւտրային ամենամեծ ցանցերից մեկն է:





























