Այսօր՝ նոյեմբերի 12-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» բորսայում ամերիկյան դոլարի փոխարժեքը կազմել է 405.25 դրամ։ Նշենք, որ երեկվա համեմատ դոլարը թանկացել է 0.10 տոկոսով։

Բորսայում այսօր վաճառվել է ընդհանուր առմամբ 650 հազար դոլար։ Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է միջինը 404 դրամ, վաճառքինը՝ 407 դրամ: