Ռուսաստանում հետաքննություն է սկսվել Պետերբուրգում Տվերի մարզի ՆԳՆ-ի վարչության պետի տեղակալ Անդրեյ Կոննովի սպանության փաստով:  Տղամարդու մարմինը հայտնաբերել էին նոյեմբերի 10-ի գիշերը` Պետերբուրգի Ադմիրալտեյսկի թաղամասի Մյասնոյ փողոցի սրճարանում:

Քննիչները չեն բացառում, որ բարձրաստիճան պաշտոնյայի մահը բռնի է եղել: Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ ասվում է, թե ենթադրվում է, որ ոստիկանի մահը վրա է հասել գլխի մի քանի վնասվածքների հետեւանքով, որոնք կարող էին առաջանալ ձեռքերի եւ ոտքերի հարվածներից:  Առայժմ այս գործով ձերբակալվածներ եւ կասկածյալներ չկան, հաղորդում է ՆՏՎ-ն: