Հյուսիսային Չինաստանի Շանսի նահանգում վերականգնում են 1170 տարի առաջ կառուցված դաոսյան հնագույն վանքը:

Գուանժենվան վանքը, հիշեցնում է «Սինհուան», փայտաշեն է, կառուցվել է Տան դինաստիայի օրոք (618-907): Այժմ վանքը հնագույնն է երկրում եւ վատ վիճակում է: Պատերին ճաքեր են, կոնստրուկցիաները տեղ-տեղ փտել են եւ կարող են փլվել:

ՉԺՀ մշակութային ժառանգության հարցով պետական վարչությունը վանական համալիրի համար 2 մլն յուան (328 հազ. դոլար) է հատկացրել, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Վանական համալիրը 4,5 հազ. քմ տարածք է զբաղեցնում: Վերականգնումը կավարտվի հաջորդ տարի, խոստանում են մասնագետները: